Հայաստանը դեմ է ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն

08.06.2010, 15:25
Հայաստանը դեմ է ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն
Հայաստանը դեմ է ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դեմ է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը` ամփոփելով Բելգրադում հունիսի 1-3-ը կայացած ՍԾՏՀ Գլխավոր վեհաժողովի 35-րդ լիագումար նստաշրջանի արդյունքները:

Թուրքալեզու պետությունների (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) ղեկավարները 2009 թ.-ին որոշում են ընդունել Ադրբեջանի կենտրոնական գրասենյակում Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին, որի գլխավոր քարտուղար է նշանակվել «Ենի Ադրբեջան» երիտասարդական կուսակցության ղեկավարը:

Այս տարի Ադրբեջանի խորհրդարանի նախագահը դիմել է ՍԾՏՀ ԽՎ-ին Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքով:

«Եվ Թուրքիայի, և Ադրբեջանի համար, որոնք ՍԾՏՀ ԽՎ անդամ-երկրներ են, շատ կարևոր է ստանալ այս կարգավիճակը, քանի որ ունենալով կազմակերպության դիտորդի կարգավիճակ` նրանք ցանկացած պահի կարող են հանդես գալ հայտարարություններով և մասնակցել բանավեճերի` բացառությամբ քվեարկության իրավունքը», - ասաց Մինասյանն` ավելացնելով, որ նա՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար, այս հարցի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը ներկայացրել է դեռ նստաշրջանի մեկնարկից առաջ:

ՍԾՏՀ ԽՎ կանոնակարգի համաձայն` եթե պատվիրակության գոնե մեկ ղեկավար դեմ է ցանկացած առաջարկի, ապա այդ հարցը հանվում է օրակարգից:

Մինասյանի խոսքերով` այս ամենի արդյունքում, չնայած թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների բուռն առարկություններին, Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ չի տրամադրվել:

Նա նաև ավելացրեց, որ ՍԾՏՀ ԽՎ հաջորդ նիստն անցկացվելու է Թուրքիայում, որը ընդունել է կազմակերպության նախագահությունը: Սակայն, ինչպես նշեց Մինասյանը, Հայաստանը շարունակելու է արգելափակել Կազմակերպությունում Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակի տրամադրումը՝ մինչև չփոխվի Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ:

Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ 1992 թ.-ին ստեղծված Թուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը մշտապես գործող մարմին է և հանդես է գալիս միակողմանի հայտարարություններով ղարաբաղյան հարցի շուրջ: Գագաթնաժողովի կազմում են վեց երկրների` Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները:-0-