Թուրք-իսրայելական հակամարտությունը կոչված է ամրապնդել Թուրքիայի դիրքերը մահմեդական աշխարհում. հայ փորձագետ

08.06.2010, 14:11
Թուրք-իսրայելական հակամարտությունը կոչված է ամրապնդել Թուրքիայի դիրքերը մահմեդական աշխարհում. հայ փորձագետ
Թուրք-իսրայելական հակամարտությունը կոչված է ամրապնդել Թուրքիայի դիրքերը մահմեդական աշխարհում. հայ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրք-իսրայելական հակամարտությունը երկու երկրների միջև ձեռք բերված որոշակի պայմանավորվածության արդյունքն է և կոչված է ամրապնդել Թուրքիայի դիրքերը մահմեդական աշխարհում, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Կարծում եմ`Թուրքիայի և Իսրայելի դիմակայությունն այդքան էլ հեռուն չի գնա, կողմերը, անկասկած, պայմանավորվել են որևէ սահմանի մասին, ինչից հետո հարաբերությունները կկարգավորվեն», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանը:

Նրա խոսքերով` այս բեմադրության նպատակը մերձարևելյան տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդումն էր:

«Փաստորեն, ակցիան ուղղված էր Իրանի դեմ, որը մահմեդական աշխարհի կենտրոնն է: Թուրքիան իր շուրջը համախմբեց մահմեդական աշխարհը», - ասաց Շաքարյանը:

Թուրքագետն ընդգծեց, որ որքան ուժեղ լինի Թուրքիայի ազդեցությունը մահմեդական աշխարհում, այդքան ավելի շատ հաղթաքարտեր կունենա Թուրքիան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում:

 «Այսինքն, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակի կերպով այս զարգացումները ձեռնտու չեն Հայաստանին, քանի դեռ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորված չեն», - ավելացրեց Շաքարյանը:

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը հունիսի 1-ի գիշերը օպերացիա է իրականացրել վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» զավթման ուղղությամբ, նավատորմի կազմում մարդասիրական բեռի հետ միասին շրջափակված պաղեստինական անկլավ էին մեկնում նվազագույնը 600 իրավապաշտպաններ, որոնց մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Նավերում գտնվում էին նաև բազմաթիվ արևմտյան երկրների ներկայացուցիչներ: Համաշխարհային ԶԼՄ-ների տվյալներով՝ իսրայելական հատուկ օպերացիայի զոհերի թիվը հասել է 19 մարդու։ Իսրայելցիները հաստատում են ինը մարդու մահը։

Իսրայելի կառավարությունը որոշում է ընդունել վտարել «Ազատության նավատորմի» վեց նավերում ձերբակալված բոլոր օտարերկրացիներին:

Գազայի հատվածը 2007 թ.-ի հունիսից ապրում է ամբողջական շրջափակման պայմաններում, երբ իշխանության եկան ՀԱՄԱՍ շարժման մահմեդականները:-0-