Հայաստանի մոլոկանների գյուղերից մեկի բնակիչը մահացած է հայտնաբերվել իր տանը

08.06.2010, 14:01
Հայաստանի մոլոկանների գյուղերից մեկի բնակիչը մահացած է հայտնաբերվել իր տանը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչը մահացած է հայտնաբերվել սեփական տանը բռնկված հրդեհից հետո, տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

«Նախօրեին ցերեկը միհարկանի տանը բռնկված հրդեհը մարելու են մեկնել Գուգարքի և Վանաձորի երեք մարտական հաշվարկներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Տան մեջ հայտնաբերվել է տանտիրոջ` 51-ամյա Միխայիլ Չիչովի դին` այրված վիճակում։

Հրդեհի ու Չիչովի մահվան  պատճառները պարզվում են իրավասու գերատեսչությունների աշխատակիցների կողմից։ -0-