Հայկական երկաթուղով մայիսին ներկրվել է 124,7 հազար տոննա բեռ, արտահանվել՝ 28,2 հազար տոննա

08.06.2010, 13:17
Հայկական երկաթուղով մայիսին ներկրվել է 124,7 հազար տոննա բեռ, արտահանվել՝ 28,2 հազար տոննա
Հայկական երկաթուղով մայիսին ներկրվել է 124,7 հազար տոննա բեռ, արտահանվել՝ 28,2 հազար տոննա

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. 2010 թվականի մայիսի ընթացքում հայկական երկաթուղով ներկրվել է 124,7 հազար տոննա բեռ, արտահանվել՝ 28,2 հազար տոննա, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը՝ հղում անելով ընկերության վերլուծության և վիճակագրության բաժնի տեղեկատվությանը։

Միաժամանակ, ներհանրապետական բեռնափոխադրումները կազմել են 104,7 հազար տոննա՝ գերազանցելով նախատեսված ցուցանիշները 14,9 տոկոսով։

Մայիսին տեղափոխվել է նաև 73 հազար ուղևոր, որոնցից 72 հազարը՝ մերձքաղաքային ուղղությամբ։ Միջպետական հաղորդակցմամբ նկատվում է նախատեսված ցուցանիշի փաստացի ծավալի չնչին նվազում, սակայն ընդհանուր առմամբ, ուղևորահոսքն աճել է 17 տոկոսով։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--