Հայաստանում գրանցված մուրացկան երեխաների թիվը վերջին 10 տարիների ընթացքում 7 անգամ նվազել է

07.06.2010, 16:43
Հայաստանում գրանցված մուրացկան երեխաների թիվը վերջին 10 տարիների ընթացքում 7 անգամ նվազել է

Հայաստանում գրանցված մուրացկան երեխաների թիվը վերջին 10 տարիների ընթացքում մոտ 7 անգամ նվազել է, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանը։

«Եթե 90-ական թվականների վերջին Հայաստանում շուրջ 170 մուրացկան երեխա է գրանցվել, ապա վերջին տվյալներով 23 անչափահաս մուրացկան է  գրանցվել»,- ասաց վարչության պետը։

Նա ընդգծեց, որ մուրացկանությունն ինքնին հանցագործություն չէ, սակայն սա հրատապ սոցիալական խնդիր է, որն իրավապաշտպան մարմինների ուշադրության կենտրոնում է գտնվում։

Ըստ Դուրյանի՝ այդ ուշադրությունը պայմանավորված է նրանով, որ ոչ հազվադեպ է թափառաշրջիկությունը սահմանակցվում հանցագործության հետ, մուրացկանները հաճախ գողերի են վերածվում։

«Մուրացկան երեխաների թվի նվազումը պայմանավորված է երկրի սոցիալական դրության հարաբերական բարելավմամբ։ Բացի այդ, ավելի շատ  երեխաներ նախընտրում են աշխատել»,- ավելացրեց վարչության պետը։ -0-