ԵԱՀԿ-ն կոչ է անում հայ խորհրդարանականներին վերանայել հեռուստատեսությանն ու ռադիոյին վերաբերող օրինագիծը

02.06.2010, 17:10
ԵԱՀԿ-ն կոչ է անում հայ խորհրդարանականներին վերանայել հեռուստատեսությանն ու ռադիոյին վերաբերող օրինագիծը

ԵԱՀԿ-ն կոչ է անում է հայ խորհրդարանականներին վերանայել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից և ենթադրում է անցում թվային հեռարձակման:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակից, ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել համապատասխանեցնել օրինագիծը եվրոպական չափորոշիչներին:

«Եթե օրինագիծը ընդունվի այս տեսքով, ապա այն բազմակարծություն չի ապահովի հեռարձակման ոլորտում: Նախագծով հնարավոր չի եղել ստեղծել նաև ամուր հիմքեր թվայնացման գործընթացի համար», - նշել է Միյատովիչը:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը ողջունել է նաև այն փաստը, որ օրինագիծը քննարկվել է ՀՀ խորհրդարանի կողմից կազմակերպված հանրային լսումների ժամանակ:

Օրինագծի համաձայն՝ Հայաստանում թվային հեռարձակմանը նախատեսվում է անցնել 2010 թ.-ի հուլիսի 20-ին, իսկ արդեն 2010 թ.-ի հուլիսի 20-ին կանցկացվի թվային հեռարձակման տասնամյա արտոնագիր ստանալու 18 մրցույթ:

Օրինագծի համաձայն՝ Երևանում կգործի 18 հեռուստաալիք և 12 ռադիոկայան, իսկ հանրապետության մարզերում՝ համապատասխանաբար ինը և չորս:-0-