Ալավերդիի բնակչուհին հաղթել է 2010թ.-ի Ամենահայկական քիթ մրցույթում

02.06.2010, 14:34
Ալավերդիի բնակչուհին հաղթել է 2010թ.-ի Ամենահայկական քիթ մրցույթում

«Ամենահայկական քիթ» 2010թ.-ի մրցույթի հաղթող է դարձել Ալավերդի քաղաքի բնակչուհին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Քանաքեռ-Զեյթուն Բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի պետ, մրցույթի կազմակերպիչ Կարեն Դանիելյանը:

Ըստ նրա՝ մրցույթի արդյունքներն ամփոփվել են նախօրեին: «Հաղթողն անվճար  պլաստիկ վիրահատության իրավունք կստանա»,- ասաց Դանիելյանը:

Նա նշեց, որ մրցույթը, որն անցկացվել է արդեն յոթերորդ անգամ, ճանաչում է ձեռքբերել:

Մրցույթի մասնակիցներն ու այն անձիք, ովքեր երկրորդ և երրորդ մրցանակային տեղերն են զբաղեցրել, կարող են պլաստիկ վիրահատությունների զեղչերից օգտվել: -0-