ՀՀ նախագահը մեդալ է շնորհել ֆրանսիացի միջուկագետին

27.05.2010, 12:05
ՀՀ նախագահը մեդալ է շնորհել ֆրանսիացի միջուկագետին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Անանիա Շիրակացի» մեդալով պարգևատրել է ՀՀ նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի անդամ Ժակ Փանոսյանին (Ֆրանսիա) հայկական ատոմային էլեկտրակայանի վերաթողարկման, անվտանգ շահագործման, ինչպես նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Ինչպես հինգշաբթի տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, մայիսի 24-ին Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:-0-