Հայաստանն օժանդակություն է ակնկալում Եվրահանձնաժողովից խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման գործում

26.05.2010, 19:53
Հայաստանն օժանդակություն է ակնկալում Եվրահանձնաժողովից խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման գործում

Հայաստանն օժանդակություն է ակնկալում Եվրահանձնաժողովից խորը և համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ պայմանագրի շուտափույթ ստորագրման հարցում, ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի և Եվրամիության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կնպաստի հայկական շուկաների ինտեգրմանը եվրոպականներում։ Նմանատիպ համաձայնագիրը նոր աստիճանի են բարձրացնում ներկա առևտրային կապերը՝ երկու կողմերին առաջարկելով շուկաներ մուտք գործելու փոխշահավետ պայմաններ՝ նպաստելով Հայաստանի տնտեսական բարեփոխումներին և նոր հնարավորություններ ընձեռելով հայկական բիզնեսին։

«Լավ պատկերացնելով համաձայնագրի ստորագրման հետ կապված բարդ և երկարատև գործընթացը՝ մենք ձեր գործուն օժանդակությունն ենք ակնկալում արդյունքներին առավելապես արագ հասնելու համար»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առևտրական գործընկերներից է:

Նախագահը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից լինելով Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ` արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաեւ հետևողական քայլեր է կատարել Եվրոպական Հանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:

Ազգային վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը ԵՄ երկրների հետ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 328,6 մլն դոլար՝ 2009 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշների համեմատ ավելանալով 39,9 տոկոսով։ ԵՄ երկրներին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել Հայաստանի արտաքին ողջ ապրանքաշրջանառության ընդամենը 32,4 տոկսը։ -0-