Հայկական դպոցներում կվերականգնեն բժշկական սենյակները. ԱՆ

26.05.2010, 14:08
Հայկական դպոցներում կվերականգնեն բժշկական սենյակները. ԱՆ
Հայկական դպոցներում կվերականգնեն բժշկական սենյակները. ԱՆ

Հայկական դպոցներում կվերականգնեն բժշկական սենյակները, չորեքշաբթի 2009թ.-ի պետբյուջեի կատարողականի մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Բուժսենյակները հանվել էին հանրակրթական մի շարք հաստատություններից  ֆինասնավորման սղության պատճառով,  որն ամբողջովին դրված է դպրացական բյուջեի վրա։

«Մենք մտադիր ենք դպրոցներում վերականգնել բժշկական սենյակները և բուժքույրերի հաստիքը, քանի որ այդ սենյակներն առաջին օգնություն ցուցաբերելու բոլոր անհրաժեշտ դեղորայքն ունեին և պրոֆեսիոնալ բուժքույրեր էին աշխատում, ովքեր նաև երեխաների առողջության վիճակի ընթացիկ ստուգումներ էին անցկացնում»,- ասաց Քուշկյանը։

Ըստ նրա՝ նախնական փուլում ծրագրվում է, որ բժիշկներն ու բուժքույրերը կնշանակվեն, իսկ անհրաժեշտ դեղորայքը կտրամադրվի մոտակա ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններից, որից հետո ծրագրվում է դպրոցներում ամբողջովին վերականգնել բժշկական սենյակները։ -0-