Հայաստանի մարզերում մահվան ելքով երկու ՃՏՊ է գրանցվել

26.05.2010, 13:11
Հայաստանի մարզերում մահվան ելքով երկու ՃՏՊ է գրանցվել

Երկու մարդ է զոհվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք տեղի են ունեցել  նախօրեին Հայաստանի Սյունիքի և Լոռու մարզերում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Սյունիքում Կապան-Կորսական ավտոճանապարհի 35-րդ կմ-ում դեռևս չպարզված հանգամանքներում վթարի է ենթարկվել և շրջվել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վարորդը` Կապանի բնակիչ, 37-ամյա Սոս Հակոբյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր մեկնած Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը վարորդի դին դուրս է բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության բրիգադին:

Նույն օրը Լոռու մարզի Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի 77 ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Պատահարի հետևանքով ուղևոր, Ագարակ գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Քոչարյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը` նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Մեսրոպ Քոչարյանը, չի տուժել:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Կ. Քոչարյանի դին փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել և հանձնվել շտապօգնության բրիգադին:-0-