Երևանում ավելի քան 20 նոր խաղահրապարակներ կհայտնվեն

26.05.2010, 12:25
Երևանում ավելի քան 20 նոր խաղահրապարակներ կհայտնվեն
Երևանում ավելի քան 20 նոր խաղահրապարակներ կհայտնվեն

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական միության համատեղ ծրագրի շրջանակներում շուտով Երևանում քսաներեք նոր խաղահրապարակներ կկառուցվեն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նոր խաղահրապարակների տեղադրման աշխատանքները քննարկվել են նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը գլխավորել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Նշվել է, որ այս ծրագրի շրջանակներում վերջին ամսվա ընթացքում Երևանի վեց վարչական համայնքներում արդեն հայտնվել են 50 նոր խաղահրապարակներ:-0-