Հայաստանը պետք է ակտիվացնի անչափահասների հանդեպ հանցագործությունների պրոֆիլակտիկան. Օմբուդսմեն

25.05.2010, 19:06
Հայաստանը պետք է ակտիվացնի անչափահասների հանդեպ հանցագործությունների պրոֆիլակտիկան. Օմբուդսմեն

Հայաստանի Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը կարծում է, որ անհրաժեշտ է առավել ակտիվորեն անցկացնել անչափահասների հանդեպ կատարված անբարոյական գործողությունների հետ կապված հանցագործությունների պրոֆիլակտիկ միջոցառումները:

Նախօրեին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը հատուկ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանին, ով  մեղադրվում է 142 հոդվածի 1 և 2 մասերով (անչափահասների հանդեպ կատարած անբարոյական գործողություններ), դատապարտվել է երկու տարի ազատազրկման:

«Նման գործերին հատուկ խիստ վերաբերմունք է հարկավոր և իրավապաշտպան մարմինները պրոֆիլակտիկ աշխատանքների շրջանակներում պետք է եզրակացություն անեն՝ սա միանշանակ է»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օմբուդսմենը:

Միաժամանակ Հարությունյանն ավելացրեց, որ պատժի փիլիսոփայությունն այն չէ, որ պատժվի արդեն կատարվածի համար, այլ այն, որ հանցագործին մեկուսացնեն իր կատարած վտանգավոր արարքի համար, որը նա հետագայում չպետք է կրկնի:

«Պաշտպանը միշտ կարծիք է հայտնում, եթե պատիժը շատ խիստ է համարում: Բայց հանդես գալով այնպիսի հայտարարությամբ, թե պետք է ավելի խստացնել պատիժը, սխալ կլիներ»,- նշեց նա՝ պատասխանելով պատիժը խստացնելու հնարավորության մասին տրված հարցին: -0-