ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Կարինե Մինասյանը

25.05.2010, 17:29
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Կարինե Մինասյանը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, Կարինե Մինասյանն ազատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից, ասվում է հանրապետության կառավարության պաշտոնական կայքում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ։-0-