Հայաստանը և Լեհաստանը մտադիր են արագացնել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները

25.05.2010, 12:29
Հայաստանը և Լեհաստանը մտադիր են արագացնել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները
Հայաստանը և Լեհաստանը մտադիր են արագացնել միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Լեհաստանը մտադիր են արագացնել հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանի հանդիպման ընթացքում Լեհաստանի ԱԳ պետքարտուղար Հենրիկ Լիտվինի հետ՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում։ Կողմերն անդրադարձան նաև Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու` Հայաստան ծրագրված այցին։

ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների հանդիպումը նվիրված էր Արևելյան գործընկերության շրջանակներում առ այսօր կատարված աշխատանքների ամփոփմանը, մասնակից երկրների ակնկալիքներին, ինչպես նաև  ապագա ծրագրերի հստակեցմանը:

Կարինե Ղազինյանը ներկայացրեց  ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Ազատ առևտրի գոտու ստեղծման, ինպես նաև վիզային ռեժիմի աստիճանական ազատականացման կարևորությունը մասնակից երկրների համար:

ԱԳ փոխնախարարը ընդգծեց, որ շոշափելի արդյունքների դրական ազդեցություն կունենան հասարակության լայն շրջանում: -0-