Deep Purple-ը շքեղ ռոք-փառատոն կբացի Երևանում

24.05.2010, 19:57
Deep Purple-ը շքեղ ռոք-փառատոն կբացի Երևանում
Deep Purple-ը շքեղ ռոք-փառատոն կբացի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ Deep Purple ռոք խումբը մայիսի 25-ին Երևանում աննախադեպ փառատոն կբացի՝ World Music Festival-2010 խորագրով։ «Վաղվա համերգին խումբը կներկայացնի այնպիսի ժանրերի միաձուլում, ինչպիսին են բիգ բենգը, ռոք-ն-ռոլը, սվինգը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց խմբի մեներգիչ Յան Գիլանը։  

Նա ավելացրեց, որ Deep Purple-ի աստիճանական զարգացումը նկատվում էր հենց այդ ժանրերի ազդեցության ներքո։ «Դա նման էր ոչ թե հզոր պայթյունի, այլ պրոգրեսիայի զարգացման»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Գիլանը։

Իր հերթին ռոք-խմբի ստեղնահար Դոն Էյրին նշեց, որ այն փաստը, որ խմբի ստեղծագործություններն արդեն 40 տարվա ընթացքում լսում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, խոսում է հիանալի հնչողության և երաժշտության բարձր որակի մասին։

«Սա մի կախարդանք է, որ դուրս է գալիս մեր վերահսկողության շրջանակներից։ Դա գալիս է այն կապից, որը ձևավորվում է մարդկանց հետ երաժշտության հնչելուց։ Բայց ինչ կախարդանք էլ լինի, մենք շնորհակալ ենք դրա համար»,- ավելացրեց Էյրին։

Մամուլի ասուլիսի ընթացքում Գիլանը բարձր գնահատեց նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նագախմբի պրոֆեսիոնալ մակարդակը, որի հետ համատեղ համերգը կայացավ մոտ մեկ ամիս առաջ։

«Դա աննակարագրելի էր։ Դրանից մի քանի օր անց մենք նվագել ենք Լոնդոնի, Պետերբուրգի, Լեհաստանի սիմֆոնիկ նվագախմբրի հետ, և դրանցից ոչ մեկը ձեր նվագախմբից լավը չէր»,- ասաց Գիլանը։ -0-