Հայաստանը շահագրգռված է ԵվրԱզԷՍ-ի հետ համագործակցության զարգացմամբ. վարչապետ

21.05.2010, 19:25
Հայաստանը շահագրգռված է ԵվրԱզԷՍ-ի հետ համագործակցության զարգացմամբ. վարչապետ
Հայաստանը շահագրգռված է ԵվրԱզԷՍ-ի հետ համագործակցության զարգացմամբ. վարչապետ

Հայաստանը շահագրգռված է Եվրասիայի տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) հետ համագործակցության զարգացումով, ասաց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Չնայած Հայաստանը դիտորդ է համարվում, մենք ուշադիր հետևում ենք կազմակերպության զարգացմանը, մենք շահագրգռված ենք ԵվրԱզԷՍ-ի հետ համագործակցությամբ, քանի որ կազմակերպության կազմում աշխատում են մեր ռազմավարական գործընկերները, և մենք մեր համագործակցությունը իրականացնում ենք ՀԱՊԿ շրջանակներում»,- ասաց Սարգսյանը՝  ուրբաթ Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով ԵվրԱզԷՍ-ի երկրների միջպետական խորհրդի 26-րդ նիստի ժամանակ:

Ըստ նրա, չնայած Հայաստանի դիտորդի կարգավիճակին, Կազմակերպության շրջանակներում հանրապետությունը բավական արդյունավետ է աշխատում, այդ մասնավորապես ԵվրԱզԷՍ Հակաճգնաժամային հիմնադրամի և Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի հետ:

Վարչապետը նշեց, որ Հայաստանը հանդես է գալիս նախաձեռնություններով և նախագծերով, որոնք հետաքրքրություն են առաջացնում կազմակերպությունների գործընկերների մոտ՝ վստահություն հայտնելով, որ այս նախագծերը կնպաստեն կազմակերպության ինտեգրվածությանը:

Սարգսյանը հիշեցրեց, որ Հակաճգնաժամային հիմնադրամի շրջանակներում Հայաստանը մի շարք նախագծեր է ներկայացրել, այդ թվում «Արմէլեկտրոմաշ» և «Նաիրիտ» գործարանների զարգացման նախագծերը: «Իմ կարծիքով, այդ նախագծերը կարևոր նշանակություն ունեն և դրանցում շահագրգռված են ԵվրԱզԷՍ մասնակից-երկրները»,- ասաց նա:

Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ Բարձր տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակներում Հայաստանն ու Ռուսաստանը վերջերս Երևանում նոր ուսումնական կենտրոն են բացել: Նա կարծիք հայտնեց, որ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում ԱՊՀ երկրները հնարավորություն ունեն քննարկելու նախագծերի և հակաճգնաժամային միջոցառումների իրականացման ընթացքը:

Սարգսյանը տաջիկ գործընկերներին հավաստիացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ երկրի կառավարությունը որոշում է ընդունել ուժեղ ջրհեղեղներից տուժած Տաջիկստանին 40 մլն դրամի (ավելի քան 100 հազար դոլար) չափով հումանիտար օգնություն ցուցաբերել: «Մենք չենք կարող անմասնակից մնալ նման իրադարձություններին»,- ընդգծեց նա: -0-