+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Օրենբուրգի մարզի կառավարությունները համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

19:42
20 Մայիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և ՌԴ Օրենբուրգի մարզի միջև երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի մայիսի 21-ին, hինգշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Օրենբուրգի մարզի ղեկավար Ալեքսեյ Չեռնիշևը, հաղորդում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` մայիսի 21-ին կստորագրվի երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր, որի նպատակն է հստակեցնել գործակցության ընդհանուր ուղղություններն ու փոխշահավետ կապեր հաստատել:

Նախագահ Սարգսյանի խոսքով` բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պետք է ամրապնդվեն փոխշահավետ տնտեսական կապերով ու ծրագրերով:

Նա ջերմությամբ հիշեց Օրենբուրգ կատարած իր այցը 2009 թվականի օգոստոսին։ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել Օրենբուրգում ապրող հայերի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար։ Սարգսյանն ընդգծեց, որ Օրենբուրգի մարզում ազգամիջյան շփումների մշակույթը կարող է արժանի օրինակ ծառայել։

Իր հերթին Ալեքսեյ Չեռնիշևն իր գոհունակությունն է հայտնել Հայաստան այցելելու և  ՀՀ Նախագահի հետ հանդիպելու հնարավորության համար: «Ձեր այցը Օրենբուրգ ոչ միայն տեղի հայ համայնքը, այլև բոլոր օրենբուրգցիները գնահատեցին որպես Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև համագործակցությանն ուղղված մեծ քայլ»,- ընդգծել է  մարզի ղեկավարը:

Նա ասել է, որ իր հետ Հայաստան է ժամանել բավականին ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են տարբեր ոլորտների ղեկավար-մասնագետներ:

Կողմերը նշել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական հարաբերությունների մակարդակը, ակտիվ երկխոսությունը բարձր մակարդակի վրա են։ Նշվել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը լավ ազդակ են նաև միջմարզային բնագավառում փոխգործակցությունը խորացնելու ու նոր որակի հասցնելու համար:

2009 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 901,5 մլն դոլար, որից ներկրումը կազմել է 108 մլն դոլար, իսկ արտահանումը՝ 794 մլն դոլար։ Օրենբուրգի և Երևանի միջև ապրանքաշրջանառությունը 2009 թվականին կազմել է 103 մլն դոլար, որից ներկրումը կազմել է 57 հազար դոլար, իսկ արտահանումը՝ 45 մլն դոլար։ Օրենբուրգից հիմնականում ներկրվում է ասբեստ, մետաղներ, սարքավորումներ, իսկ Հայաստանի արտահանվում է քարեր, շինանյութ։ Ներկայումս Օրենբուրգում գործում է հայկական կապիտալով ութ ձեռնարկություն։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ