Եվա Ռիվասը գոհ է Օսլոյի բեմում անցկացրած առաջին փորձից

19.05.2010, 12:39
Եվա Ռիվասը գոհ է Օսլոյի բեմում անցկացրած առաջին փորձից
Եվա Ռիվասը գոհ է Օսլոյի բեմում անցկացրած առաջին փորձից

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը գոհ է Օսլոյի բեմում անցկացրած առաջին փորձից, որտեղ մեկ շաբաթից կմեկնարկի «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթը:

«Եվրատեսիլ-2010» մրցույթին Եվա Ռիվասը կկատարի «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ բառերը՝ Կարեն Կավալերյանը։ Երգում ասվում է այն մասին, որ գետնին նետած ծիրանի կորիզից մինչև երկինք ծիրանի ծառ կաճի՝ Հայաստանի խորհրդանիշը։

 «Ես շատ հուզված եմ և հույս ունեմ, որ այսօր ինձ բոլորը կաջակցեն»,- ասաց Ռիվասը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ռիվասի ելույթը կուղեկցի թատերականացված շոուն, որը լիովին պատրաստ է, դրանում կլինեն աճպարարական պարեր: Տեխնիկական պատճառներով Հայաստանը չի կարողանա ներկացնել «Եվրատեսիլ 2010-ի» համար ծրագրած ճոխ շոուն:

Եվա Ռիվասին կնվագակցի «դուդուկի արքա» Ջիվան Գասպարյանը։Բեք-ոկալ կապահովեն Տիգրան Պետրոսյանը, Դորիանս խմբի մենակատար Գոռ Սուջյանը և Մարիամ Մեհրաբովան։

Հայկական խմբի զգեստները կպատրաստի մոսկվացի մոդելավորող, Ռիվասի ընկերը:

Մայիսի 27-ին Ռիվասը երկրորդ համարի ներքո ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում, որին կմասնակացեն Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Երաժշտական մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 29-ին։-0-