Հայաստանը պետք է բոյկոտի ղարաբաղյան կարգավորման ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքը. պատգամավոր

19.05.2010, 10:39
Հայաստանը պետք է բոյկոտի ղարաբաղյան կարգավորման ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքը. պատգամավոր
Հայաստանը պետք է բոյկոտի ղարաբաղյան կարգավորման ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքը. պատգամավոր

Հայաստանը պետք է բոյկոտի ղարաբաղյան կարգավորման ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքը, եթե այն վերսկսկի իր գործունեությունը, կարծում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:   

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ենթահանձնաժողովը չի գործում վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Կառույցը դադարեցրել է աշխատանքը հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասել Ջոնսթոնի մահից հետո։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն հայտարարել է իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեղափոխումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից մի այլ ձևաչափ անընդունելի է... Եթե ենթահանձնաժողովը ստեղծվի, ապա մենք պետք է բոյկոտենք նրա աշխատանքը»,- ասաց նա երեքշաբթի երկրի խորհրդարանում անցկացված քաղաքական հայտարարությունների ժամի ընթացքում։

Ինչպես հիշեցրեց Զոհրաբյանը, ԵԱՀԿ ենթահանձնաողովի ոչ արդյունավետ աշխատանքի ասել է դեռևս կառույցի նախկին նախագահ լորդ Ջոնսթոնը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-