Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոռում արձանագրված թունավորումների առթիվ

18.05.2010, 17:43
Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոռում արձանագրված թունավորումների առթիվ
Հայաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոռում արձանագրված թունավորումների առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Լոռու մարզի դատախազության կողմից  հարուցվել է քրեական գործ` Վանաձորում արձանագրված թունավորումների դեպքերի առթիվ, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Մայիսի 15-16-ն ընկած ժամանակահատվածում «սննդային թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել տարբեր տարիքի 18 քաղաքացիներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ քաղաքացիները օգտագործել են «Էկլերե տեսակի խմորեղեն` գնված Վանաձորի տարբեր խանութներից, բայց արտադրված նույն ընկերության կողմից:

«Դեպքի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասվում է հաղորդագրությունում:

Դատաբժշկական և սանիտարահամաճարակային փորձաքննություններ են նշանակվել։ -0-