Հայաստանում որսագողության առումով իրավիճակը բավականին լուրջ է. փորձագետ

18.05.2010, 17:12
Հայաստանում որսագողության առումով իրավիճակը բավականին լուրջ է. փորձագետ
Հայաստանում որսագողության առումով իրավիճակը բավականին լուրջ է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում որսագողության խնդիրը բավականին լուրջ բնույթ է կրում, երեքշաբթի լրագրողներին ասաց «Թռչուններ սիրողների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, էկոլոգիական հասարակական լիգիաի համակարգող Սիլվա Ադամյանը՝ մասնավորապես ներկայացնելով Հայաստանում անհետացող թռչնատեսակների անօրինական բնաջնջման հետ կապված իրավիճակը։

«Հայաստանում անհետացման սպառնալիքի տակ են գտնվում, մասնավորապես, ջրաճահճային թռչնատեսակները, հավալուսնը, սպիտակագլուխ գորշանգղը, սևագլուխ անգղը ու կարմիր բադը»,- ասաց նա՝ նշելով, որ գոյություն ունեն այդ թռչունների անհետացման մի քանի գործոններ։

Ըստ նրա՝ 2009թ.-ին կազմակերպությունը բազմիցս դիմել է Բնապահպանության  նախարարություն՝ Արարատի մարզի Արմաշի լճերում թռչունների անօրինական որսի դադարեցմանն աջակցության նպատակով, որը, ըստ նրա, Հայաստանի միակ վայրն է, որը պիտանի է հազվադեպ գրաճահճային թռչունների պոպուլյացիայի համար։

Սակայն, ըստ փորձագետի, խնդիրը բարդանում է այն պատճառով, որ տվյալ տարածքը սեփականշնորհված է և մասնավոր սեփականություն է համարվում։

Բացի որսագողությունից, Հայաստանում հազվադեպ տեսակի կենդանիների անհետացման պատճառների թվում Ադամյանը նաև նշեց կերակրային բազայի  բացակայությունը, որը կապված է էկոլոգիական իրավիճակի հետ, ինչպես, օրինակ, Սևանա լճում, մարդկային աճող ճնշումը (ավտոմեքենաների շարժը, շինարարական աշխատանքները)։

Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարվա համեմատ չհսկվող տարածքներում որսագողության դեպքերի թիվը կտրուկ նվազել է, ինչտ պայմանավորված է համապատասխան ծառայությունների աշխատանքի պայմանների բարելավմամբ։

Բացի այդ, այսօրվա դրությամբ երկրում անօրինական որսի համար 3 մլն դրամ (մոտ $7500) տուգանք է նախատեսված, իսկ հսկվող տարածքներում կատարած որսի դեպքում տուգանքի չափը հինգ անգամ ավելանում է։ -0-