Հայ խորհրդարանականները հարմարվում են աշխատանքային նոր պայմաններին

17.05.2010, 15:35
Հայ խորհրդարանականները հարմարվում են աշխատանքային նոր պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, ովքեր ժամանակավորապես տեղափոխվել են իշխանության գործադիր մարմնի շենք, հարմարվում են աշխատանքային նոր պայմաններին։

Ապրիլի 29-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել Հայաստանի Ազգային ժողովի նիստերը կառավարության նիստերի մեծ դահլիճում (Մելիք-Ադամյանի փողոց) անցկացնելու մասին՝ մինչև խորհրդարանի նորոգման աշխատանքների ավարտը։

Ինչպես երկուշաբթի լրագրողներին հայտնեց խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, շենքը և նիստերի դահլիճը հարմարեցված չեն Ազգային Ժողովի աշխատանքներին և շատ անհարմար են։ Գործընկերոջ հետ չհամաձայնեց խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը, ով նշեց, որ նոր պայմաններն ամենևին չեն անդրադառնա աշխատանքի արդյունավետության վրա։

«Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ավելի վաղ կառավարության նիստերի դահլիճում բավական արդյունավետ աշխատել է Հայաստանի Գերագույն Խորհուրդը (մինչև 1993 թվականը)։ Խորհրդարանականը նշեց, որ աշխատանքին սովոր պատգամավորները կաշխատեն նաև նոր տեղում։ -0-