Կարիերայի և տեղեկատվության միջազգային օրվան նվիրված էքսպո-ֆորում է առաջին անգամ անցկացվել Երևանում

17.05.2010, 10:23
Կարիերայի և տեղեկատվության միջազգային օրվան նվիրված էքսպո-ֆորում է առաջին անգամ անցկացվել Երևանում
Կարիերայի և տեղեկատվության միջազգային օրվան նվիրված էքսպո-ֆորում է առաջին անգամ անցկացվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի-Արմենիա/.  Կարիերայի և տեղեկատվության միջազգային օրվան նվիրված էքսպո-ֆորում է շաբաթ օրը բացվել Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 55 կազմակերպություն և հաստատություն:

ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքերով՝ միջոցառման նպատակը ուսանողներին օգնելն է՝ գտնել այն գիտելիքներին և հմտություններին համապատասխան աշխատանք, որոնց նրանք տիրապետում են:

«Ինչպես հայտնի է, ներկայիս պայմաններում լավ մասնագետների պահանջարկը շատ մեծ է»,- ասաց նա:

Զոլյանը կարծում է, որ եթե անցյալում Հայաստանի գործատուն պասիվ էր, ապա ներկայումս նա մեծ է հետաքրքրություն է ցուցաբերում ուսանողի նկատմամբ:--0--