Հայաստանի գյուղերից մեկում գետը ջրածածկել է հողատարածքները

14.05.2010, 13:17
Հայաստանի գյուղերից մեկում գետը ջրածածկել է հողատարածքները

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ազատ գետի վարարումից նախօրեին ջրածածկվել են Արարատի մարզի Դեղձուտ գյուղի մշակովի հողատարածքները, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը::

Գետի վարարման հետևանքով վնասվել է գյուղի` մոտ 130 մ երկարությամբ դաշտամիջյան ճանապարհը, ջրածածկվել են մոտ 1500 քմ մակերեսով բերքատու այգիներ: Վնասի չափերը ճշտվում են: --0--