Հայաստանի ոստիկանությունը զբաղված է դպրոցներում «էմոներին» հայտնաբերելով. թերթ

13.05.2010, 12:31
Հայաստանի ոստիկանությունը զբաղված է դպրոցներում «էմոներին» հայտնաբերելով. թերթ

Հայաստանի ոստիկանությունն ակտիվ զբաղվում է երկրի դպրոցներում «Էմո» շարժման կողմնակիցներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

«Էմո» շարժումը չափազանց տարածված է դպրոցականների շրջանում, դրա կողմնակիցներն առանձնանում են հուզականությամբ:  

«Ոստիկանության կարծիքով, նրանք հակված են ինքնասպանության, հետևաբար, նրանց ավելի մեծ ուշադրություն է պետք հատկացնել»,- գրում է թերթը:

Ոստիկանները «էմոներին» հայտնաբերելիս՝ զրուցում են տնօրենների, ուսուցիչերի ու ծնողների հետ, զգուշացնում այդ վտանգի մասին՝ ողբերգական տեսարաններ նկարագրելով:

«Էմոները» տարբերվում են սև ու վարդագույն հագուստներով և հայտնի են ռոք երաժշտության նկատմամբ սիրով:

Նրանք, ըստ ոստիկանության, խմբերով հավաքվում են, եղբայրության արարողություններ անում՝ կտրվածքներ անելով ու արյուն փոխանակելով:-0-