ՀՀ նախագահը կոչ է արել ուժային կառույցների ղեկավարներին վերջ դնել գզվռտոցին. թերթ

13.05.2010, 11:31
ՀՀ նախագահը կոչ է արել ուժային կառույցների ղեկավարներին վերջ դնել գզվռտոցին. թերթ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել Հայաստանի ուժային կառույցների ղեկավարներին վերջ դնել գզվռտոցին, գրում է «Հրապարակ» թերթը:

Հրատարակման համաձայն, վերջին շրջանում ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայությունների միջև հարաբերություններն այնքան են սրվել, որ ՀՀ նախագահը Մոսկվայից վերադառնալուց հետո իր մոտ է կանչել երկու գերատեսչությունների ղեկավարներին՝ Ալիկ Սարգսյանին և Գորիկ Հակոբյանին և պահանջել կարգավորել հարաբերությունները:

Հակոբյանն ու Սարգսյանը խոստացել են լուծել խնդիրը: -0-