Եվրահանձնաժողովին մանդատ է տրվել ԵՄ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ ասոցիացիայի մասին բանակցություններին

11.05.2010, 15:30

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել բանակցային շրջանակներին՝ Եվրահանձնաժողովին մանդատ տալով ԵՄ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ ասոցիացիայի մասին երկկողմանի համաձայնագրեր կնքելու վերաբերյալ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հաղորդեց ԵՄ Խորհրդի ներկայացուցիչը։

Ասոցիացիայի մասին համաձայնագրերը, որոնք չեն ենթադրում անդամություն ԵՄ-ում, կփոխարինեն գործընկերության և համագործակցության մասին գործող երկկողմանի համաձայնագրերին։

Նախարարների որոշումը ողջունեց ԵՄ միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը։

Նշելով, որ ասոցիացիայի մասին համաձայնագրի կնքումը «Արևմտյան գործընկերություն» եվրոպական ծրագրի իրականացման բազայի վրա Հարավային Կովկասի երկրների համար բացում է «քաղաքական ասոցիացիայի հեռանկար և ԵՄ հետ աստիճանական տնտեսական ինտեգրացիա», Էշթոնը հայտարարեց, որ ինքն անհամբերությամբ սպասում է երկկողմանի բանակցությունների սկզբին։ -0-