Հայրենական պատերազմի մասին պատմող խորհրդային սիրված ֆիլմերը կցուցադրվեն երևանյան փառատոնի ընթացքում

11.05.2010, 13:07
Հայրենական պատերազմի մասին պատմող խորհրդային սիրված ֆիլմերը կցուցադրվեն երևանյան փառատոնի ընթացքում

Հայրենական Մեծ պատերազմի թեմայով խորհրդային դասական ֆիլմերի փառատոն կանցկացվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 14-ից 17-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին կինոթատրոնի ադմինիստրացիայից։

Ընդհանուր առմամբ կներկայացվի խորհրդային ռեժիսորների յոթ հայտնի ֆիլմեր՝ Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները» («Летят журавли»), Լեոնիդ Բիկովի «Ատի-բատի, քայլում էին զինվորները» («Аты-баты, шли солдаты»), Լևոն Գրիգորյանի «Ձնծաղիկներն ու առյուծաճանկերը» («Подснежники и эдельвейсы»), Բուլատ Մանսուրովի «Մահ չկա, տղաներ» «Смерти нет, ребята!», Ռեզո Չխեիձեի «Զինվորի հայրը» («Отец солдата»), Վիկտոր Տուրովի «Ես ծնունդով մանկությունից եմ» («Я родом из детства») և Մաժիտ Բեգալինի «Երգ Մանշուկի մասին» («Песнь о Маншук») ֆիլմերը։

Փառատոնին ներկայացված բոլոր աշխատանքները միջազգային մրցանակների դափնեկիրներ են կամ տարբեր տարիների խորհրդային վարձույթի առաջատարներ։

Մասնավորապես, «Թռչում են կռունկները» ֆիլմը Կանի փառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր է (1958 թվական), «Аты-баты, шли солдаты»՝ խորհրդային վարձույթի առաջատար է և Չեխոսլովակիայի Բիստրիցայի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր (1977 թվական), «Զինվորի հայրը»՝ Հռոմի «Կապիտոլիումի Յուպիտեր» մրցանակի դափնեկիր (1966 թվական)։ -0-