Հայաստանի Արարատի մարզի ՀՄՊ ավելի քան 200 վետերաններ դրամական պարգև կստանան

06.05.2010, 15:39
Հայաստանի Արարատի մարզի ՀՄՊ ավելի քան 200 վետերաններ դրամական պարգև կստանան

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Արարատի մարզում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի ավելի քան 200 վետերաններ դրամական պարգև կստանան պաշտպանության նախարարության և մարզպետարանի կողմից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը։

Ըստ նրա՝ պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 8-ին՝ Արտաշատ քաղաքում։

«Արարատի մարզում բնակվում է ՀՄՊ ավելի քան 200 վետերան։ Քանի որ նրանցից շատերի առողջական վիճակն անբավարար է, և նրանք չեն կարող Արարատից Արտաշատ և Մասիս ժամանել՝ միջոցառմանը մասնակցելու համար, մենք ինքներս որոշեցինք նրանց այցելել»,- ասաց մարզպետը։ Նա նշեց, որ պարգևատրման չափն առայժմ չի որոշվել, սակայն «այն 20 հազար դրամից (մոտ 50 դոլար) պակաս չի լինի»։ Ըստ նրա՝ Արարատի քաղաքների և համայնքների ղեկավարներին հանձնարարվել է շնորհավորել այն վետերաններին, ովքեր չեն կարող ժամանել Արտաշատ։

Արտաշատում կայանալիք գլխավոր միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի պաշտպանության նախարարության, մարզկենտրոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզում տեղակայված ռուսական և հայկական զորամասերի հրամանատարներ։

Հովակիմյանն ավելացրեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարտաստվում է պատվոգրեր և մեդալներ, ինչպես նաև դրամական պարգևներ հանձնել վետերաններին։

Նա ընդգծեց, որ ՀՄՊ-ում Հաղթանակի 65-ամյակի տոնակատարության շրջանակներում Արտաշատ, Վեդի և Մասիս քաղաքների գեղանկարչության դպրոցներում մայիսի 4-6-ը թեմատիկ ցուցահանդեսներ կանցկացվեն «Պատերազմի սարսափները» խորագրով, մայիսի 7-ին Արարատում տեղի կունենա համերգ «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» խորագրով, մայիսի 9-ին Արտաշատում, Վեդիում և Մասիսում նախատեսված են տոնական համերգներ։

Հովակիմյանը նշեց, որ Մեծ Հաղթանակի 65-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև մայիսի վերջը։ -0-