ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում մայիսի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ջավախահայերի համար սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորություն է, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Երկիր» հայրենակցական միության նախագահ Սևակ Արծրունին:
«Մենք չենք ցանկանում կողմերից որևէ մեկին սատարել, քասնի որ իրականում այս ընտրությունները մեծ նշանակություն չունեն: Սակայն ժողովրդավարության տեսանկյունից Ջավախքում բնակվող հայերի համար սեփական իրավունքների համար պայքարելու միջոց են... Ներկայացված թեկնածուներից ոմանք ընտրությունների են գնում հայ բնակչության իրավունքները պաշտպանելու գաղափարներով»,- ասաց Արծրունին:
Նա նշեց, թե վստահ է, որ ջավախահայերն իրենց ձայնը կտան այդ թեկնածուներին: Սակայն նա նաև նկատեց, որ խորը կասկածներ ունիե ազնիվ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Արծրունին հայտնեց, որ որոշ թեկնածուների նկատմամբ արդեն սկսվել է ճնշում գործադրվել, սակայն «ավելի լուրջ զարգացումներ» են սպասվում:
Մասնավորապես նաև հայտարարեց, որ ճնշում է սպասվում Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի կողմից, ում տղան նույնպես թեկնածուների ցուցակում է և ներկայացնում է իշխանության կուսակցությունը:
Արծրունին այս կապակցությամբ կոչ արեց միջազգային կառույցներին ընտությունների ժամանակ դիտորդներ ուղարկել Վրաստան:
Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հատման վայրում տեղակայված Ջավախքը հայերի բացարձակ մեծամասնությամբ բնակեցված տարածք է: Բնակչության շուրջ 91-97 տոկոսը, ըստ տարբեր գնահատականների, հայեր են:-0-