ՄՀՊ Հաղթանակի օրվան նվիրված բռնցքամարտի առաջնություն կանցկացվի Երևանում

05.05.2010, 11:27
ՄՀՊ Հաղթանակի օրվան նվիրված բռնցքամարտի առաջնություն կանցկացվի Երևանում

Մայիսի 10-16-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը՝ նվիրված Հաղթանակի օրվան հաղորդում է sportinfo.am կայքը՝ հղում անելով բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանին:

Մրցույթին  կմասնակցեն մարզիկներ Երևանից, Հայաստանի մարզերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից: -0-