ՀՄՊ Հաղթանակի 65-ամյակին նվիրված Գիտագործնական կոնֆերանս է մեկնարկել ՌՀՀ-ում

04.05.2010, 16:55
ՀՄՊ Հաղթանակի 65-ամյակին նվիրված Գիտագործնական կոնֆերանս է մեկնարկել ՌՀՀ-ում

Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի 65-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս է երեքշաբթի մեկնարկել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում (ՌՀՀ)։

«Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի, հայ ժողովրդի Հաղթանակը սերտորեն կապված է այսօրվա մեր երիտասարդության հայրենասիրական դաստիարակության հետ։ Պետք չէ մոռանալ, որ հատկապես այն երիտասարդությունը, որը ստացել է, այսպես կոչված, խորհրդային  դաստիարակություն, կարողացել է հաղթանակ տանել արցախյան պատերազմում»,- լրագրողներին ասաց ՌՀՀ քաղաքագիտության ֆակուլտետի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ,  կոնֆերանսի կազմակերպիչներից մեկը՝ Վահան Մելիքյանը։

Ըստ նրա՝ կոնֆերանսի հիմնական նպատակն է երիտասարդությանը, մասնավորապես ՌՀՀ-ի ուսանողներին, ՄՀՊ հերոսական թեմային ծանոթացնելը:

Մելքոնյանը միաժամանակ նշեց, որ ՌՀՀ-ում Մեծ Հաղթանակի 65-ամյակին նվիրված արդեն մի շարք միջոցառումներ են անցկացվել, մասնավորապես, սեմինարներ են կազմակերպվել, կլոր սեղաններ, ընդ որում, դրանցից շատերը անցկացվել են ՌՀՀ-ի ուսանողների ջանքերի շնորհիվ։

Կոնֆերանսի ժամանակ կներկայացվեն ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցների զեկույցները՝ «Մեծ Հայրենականի հայ մարշալները», «Հայկական հարցը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջնական փուլում խորհրդաթուրքական հակամարտության ոլորտում» և «Հայկական լեգեոնի պատմական հատկությունը»։--0—