ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հավաքն ընթանում է Արմավիրում

04.05.2010, 13:35
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հավաքն ընթանում է Արմավիրում
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հավաքն ընթանում է Արմավիրում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության սահմանապահ ջոկատների և ուղեկալների ղեկավարների հավաքը երեքշաբթի մեկնարկել է Հայաստանի Արմավիր քաղաքում: Հավաքի բացմանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:

«Հավաքի հիմնական նպատակը սահմանապահ ծառայության, անձնակազմի պատրաստման որակի, իրավակարգի և զինվորական կարգապահության, սահմանապահ ստորաբաժանումների և սահմանային վարչության ռազմական կոլեկտիվների բարոյահոգեբանական վիճակի մակարդակի բարձրացումն է», - լրագրողներին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը:

Նա ավելացրեց, որ հավաքը ղեկավար կազմին պետական սահմանի պահպանման միջոցներին և մեթոդներին ուսուցանելու հիմնական ձևն է: Նրա խոսքերով, հավաքի ժամանակ սահմանային վարչության ստորաբաժանումների պետերին կծանոթացնեն պետական սահմանի պաշտպանության տեխնիկական նոր միջոցներին:

Արմավիրի սահմանապահ ջոկատի պետ Ալեքսանդր Տիրոնն իր հերթին ավելացրեց, որ նման հավաքներն օգտակար են նաև տարբեր ստորաբաժանումների ղեկավարների միջև փորձի փոխանակման և նրանց միջև կապի ամրապնդման տեսակետից:

Մինչև մայիսի 7-ը ընթացող հավաքին մասնակցում են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության բոլոր չորս սահմանապահ ջոկատների (Արմավիրի, Արտաշատի, Գյումրիի և Մեղրիի ջոկատներ) և 59 ուղեկալների ղեկավարները:-0-