Դադարեցվել են 8-ամյա աղջնակին հայտնաբերելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքները. թերթ

04.05.2010, 10:49
Դադարեցվել են 8-ամյա աղջնակին հայտնաբերելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքները. թերթ

Ապրիլի 28-ին փրկարարները դադարեցրել են 8-ամյա Ազա Գադելշինային հայտնաբերելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքները: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում անելով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը:

Նախնական տվյալներով, ապրիլի 20-ին նա ընկել էր Բրյուսովի փողոցի ջրանցքը:

Ըստ թերթի, որոնողական աշխատանքների դադարեցումը հաստատել է տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը:-0-