Հայաստանում ապրիլին գնաճը մարտի համեմատ կազմել է 1,3 տոկոս. վիճակագրություն

30.04.2010, 14:58
Հայաստանում ապրիլին գնաճը մարտի համեմատ կազմել է 1,3 տոկոս. վիճակագրություն
Հայաստանում ապրիլին գնաճը մարտի համեմատ կազմել է 1,3 տոկոս. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ապրիլին գնաճը մարտի համեմատ կազմել է 1,3 տոկոս, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

2010 թ.-ի ապրիլին, մարտի համեմատ, պարենամթերքի գները (ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտը) ավելացել են 0,7 տոկոսով, ոչ պարենային մթերքի գները՝ 1,8 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 2,2 տոկոսով:

Ապրիլին, 2009 թ.-ի ապրիլի համեմատ, սպառողական գների ցուցանիշը կազմել է 106,8 տոկոս, այդ թվում նաև պարենամթերքի գների ցուցանիշը (ներառյալ ոգելից խմիչքներն ու ծխախոտը) կազմել է 105 տոկոս, ոչ պարենային մթերքինը՝ 113,2 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 107 տոկոս:

Ըստ պետբյուջեի՝ Հայաստանի գնաճը 2010 թ.-ի վերջին նախատեսված է 4 տոկոսի սահմաններում: (±1,5%) –0-