Հայաստանը, բարձրանալով 7 կետով, ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 99-րդ տեղը

28.04.2010, 14:57
Հայաստանը, բարձրանալով 7 կետով, ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 99-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 331 միավորով զբաղեցնում է 99-րդ տեղը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում, որի նոր տարբերակը հրապարակվել է չորեքշաբթի օրը: Մարտի վարկանիշի համեմատ՝ Հայաստանը 7 կետով բարձրացել է:

Եվրո-2012-ի ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ դիրքերը՝ Ռուսաստան (11-րդ տեղ), Սլովակիա (38), Իռլանդիա (43), Մակեդոնիա (60), Անդորրա (201):

Հայաստանի հարևանների շրջանում լավագույն ցուցանիշներն ունի Թուրքիան (33-րդ տեղ), այնուհետև գալիս են Իրանը (60), Ադրբեջանը (110), Վրաստանը (119):

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը: Երկրորդ տեղում են իսպանացիները, երրորդ տեղում՝ պորտուգալացիները:

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակն ապրիլի 28-ի դրությամբ՝

1. Բրազիլիա – 1611 (միավոր)
2. Իսպանիա – 1565
3. Պորտուգալիա - 1249
4. Հոլանդիա – 1221
5. Իտալիա – 1184
6. Գերմանիա– 1107
7. Արգենտինա – 1084
8. Անգլիա – 1068
9. Խորվաթիա – 1052
10. Ֆրանսիա – 1044:-0-