Հայաստանի նախագահը Ալբանիայում ՀՀ դեսպան է նշանակել

27.04.2010, 15:36
Հայաստանի նախագահը Ալբանիայում ՀՀ դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 27-ին հրամանագիր է ստորագրել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին համատեղության կարգով Ալբանիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Աթենք), երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին նախագահի մամուլի ծառայությունից:-0-