Հայաստանի օմբուդսմենը կասկած է հայտնել Ոստիկանության բաժանմունքում կասկածյալի ինքնասպանության վարկածի վերաբերյալ

22.04.2010, 17:20
Հայաստանի օմբուդսմենը կասկած է հայտնել Ոստիկանության բաժանմունքում կասկածյալի ինքնասպանության վարկածի վերաբերյալ

Հայաստանի օմբուդսմեն Արմեն  Հարությունյանը կասկած է հայտնել ոստիկական բաժանմունքում կասկածյալ Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածի վերաբերյալ։

«Եվ պետք է չէ մեզ համոզել, որ դա ինքնասպանություն էր: Եվ եթե նույնիսկ դա ինքնասպանություն էր, պետք է միջոցներ ձեռք առնվեին, որպեսզի դա չպատահեր»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ամեն դեպքում, ըստ Հարությունյանի, անկախ այն բանից, թե հետագայում ինչ վարկածներ կհաստատվեն Խալաֆյանի մահվան փաստի քրեական գործով,  պատասխանատվության հարցը մնում է։

«Կամ պետք է ոստիկանության համապատասխան բաժինների մոտ ցուցանակներ փակցնել՝ «Վտանգավոր է կյանքի համար, չմոտենալ», կամ մարդիկ պետք է ինչ-որ բան ձեռնարկեն, քանի որ սա առաջին դեպքը չէ»,- ասաց նա։

Նշենք, որ քաղաքացի Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու կասկածով Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքի քրեական հետախուզության օպերլիազոր Մ.Հայրապետյանը արդեն ձերբակալված է։

Խալաֆյանը Ոստիկանության բաժանմունք բերման էր ենթարկվել ապրիլի 13-ին՝  գողություն կատարելու կասկածանով։ Խալաֆյանի մահվան փաստով Կոտայքի մարզային Գլխավոր քննչական վարչության քննչական բաժինը նույն օրը քրեական գործ էր հարուցել Հայաստանի Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասի (ինքնասպանության հասցնում) հատկանիշներով։

Գործի առնչությամբ մի շարք վարկածներ են առաջ քաշվել, այդ թվում Չարենցավանի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից Վահան Խալաֆյանի սպանության վարկածը։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր Խալաֆյանի ինքնասպանության մասին՝ նշելով նրա հոգեկան անհավասարակշռությունը։ -0-