Ուկրաինան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ. Լիտվին

21.04.2010, 19:58
Ուկրաինան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ. Լիտվին
Ուկրաինան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ. Լիտվին

ԿԻԵՎԻ ՄԱՐԶ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինան շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ խոշոր նախագծերի իրագործմամբ, ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Մենք ոչ միայն շահագրգռված ենք, այլ նաև ցանկանում ենք աշխատել, քանի որ մենք հնարավորություններ, փորձ և որակյալ կադրեր ունենք, որպեսզի իրականացնենք այդ գաղափարները։ Մենք բոլորս շահագրգռված ենք՝ աշխատելու և վաստակելու հնարավորության ունենալու համար»,- ասել է նա չորեքշաբթի ՌԻԱ Նովոստիի և գործընկեր-գործակալությունների լրագրողների հետ հանդիպմանը։

Միաժամանակ Լիտվինը նշել է, որ նրա համար «ողջ հետխորհրդային տարածքը բարեկամներ են»։

Այս կապակցությամբ ուկրաինացի խոսնակն ընդգծել է, որ հատկապես դա զգացել է Ղրիմում հայկական եկեղեցու բացման ընթացքում։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2008 թվականին այցելեց Ղրիմ, որտեղ մասնակցեց Սուրբ Խաչ հայկական վանահամալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը, հուշարձանն Ուկրաինայի ազգային նշանակության կոթող է, որը հաշվառման է վերցված 1963 թվականից։

Ես տեսա համերաշխ հայկական համայնք, երբ մարդիկ ժամանում էին ողջ Ուկրաինայից և, հնարավոր է, նույնիսկ միմյանց չճանաչելով, եղբայրության զգացում կար, հատկապես, նկատի առնելով այն, թե ինչ արվեց՝ վերածնեցին մշակութային հուշարձանը»,- ասաց Լիտվինը։ -0-