ՀՆԱ-ի 5,5% աճը ճգնաժամի հաղթահարման վկայությունն է. հայ տնտեսագետներ

21.04.2010, 18:06
ՀՆԱ-ի 5,5% աճը ճգնաժամի հաղթահարման վկայությունն է. հայ տնտեսագետներ
ՀՆԱ-ի 5,5% աճը ճգնաժամի հաղթահարման վկայությունն է. հայ տնտեսագետներ

Հայ տնտեսագետները կարծում են, որ 2010թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ ՀՆԱ –ի 5,5% աճը վկայում է ճգնաժամի նահանջի և կառավարության հակաճգնաժամային ծրագրի արդյունավետության մասին։

«Հայաստանում 2010թ.-ի առաջին եռամսյակում գրանցված 5,5%-անոց տնտեսական աճն, իհարկե, լավ ցուցանիշ է։ Եվ դա հիմք է տալիս ենթադրելու, որ ճգնաժամի բացասական հետևանքները նահանջում են»,- չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Կառլեն Խաչատրյանի խոսքերը։

Ըստ Խաչատրյանի՝ հատկապես դրական փաստ է այն, որ ՀՆԱ-ի աճը պայմանավորված է արդյունաբերության (10,4%) և էլեկտրաէներգիայի արտադրության (9,4%) ծավալի աճով։

Փորձագետը նաև հուսադրող համարեց Հայաստանում արտահանման ծավալի 60% և ներմուծման 20% աճը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա վճարային հավասարակշռության վրա։

«Ամեն դեպքում կարելի է ակնկալել, որ ՀՆԱ աճը դրական ազդակներ կհաղորդի Հայաստանի տնտեսությանը՝ ձևավորելով դրական ակնկալիքներ։ Դա անկասկած կարագացնի ճգնաժամի հաղթահարման  գործընթացը»,- ընդգծեց Խաչատրյանը։

Տնտեսական գիտությունների թեկնածու Արման Գաբրիելյանն իր հերթին ասաց, որ ՀՆԱ աճը վկայում է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը արդյունավետ է իրականացվում։

«Առկա միտումների պահպանման դեպքում եկամուտների մինչճգնաժամային մակարդակն ավելի վաղ կվերականգնվի, քան ակնկալվում է»,- նշեց նա։ Ըստ նրա՝  արտադրվող ապրանքի ծավալի 10,1% աճին զուգահեռ, նաև կարևոր է արտահանման 60,9% մեծացումը։

Ըստ վերլուծաբանի, բարենպաստ միկրոկլիման կառավարությանը հնարավորություն է տալիս ավելի հետևողականորեն իրականացնել համակարգային բարեփոխումները, որոնք ուղղված են տնտեսական աճի տնտեսական աճի երկարատև ապահովմանը։ «Բարեփոխումների համատեքստում հատկապես կարևոր է հակամենաշնորհային քաղաքականությունը, կրթական համակարգի արմատական փոփոխություններն ու կոռուպցիայից զերծ կառավարական համակարգի արմատացումը»,- ընդգծեց Գաբրիելյանը։ -0-