+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մշակութային ցեղասպանության թեմայով միջազգային հետազոտողների միություն կձևավորի

14:24
20 Ապրիլի 2010

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մշակութային ցեղասպանության թեմայով միջազգային հետազոտողների միություն կձևավորի, երեքշաբթի ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովի ընթացքում։

«Հետագա տարիների մեր ռազմավարությունը համագործակցություն է ենթադրում ցեղասպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ՝ տվյալ թեմատիկայի քննարկման համար, քանի որ մենք ժամանակին ենք համարում ոչ միայն Թուրքիայի կողմից մշակութային ցեղասպանության փաստերի գնահատումը, այլ նաև կոնկրետ գործողությունների փուլին անցնելը»,- ասաց Դեմոյանը։

Ինչպես կարծում է փորձագետը, Հայաստանը՝ որպես պետություն, պետք է մշակի սեփական ռազմավարությունը մշակութային ցեղասպանության պես լուրջ մարտահրավերների դեմ պայքարում։

Նա նշեց, որ այս կապակցությամբ Թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովների շարք է սկսում, որոնցից առաջինը՝ «Մշակութային ցեղասպանություն» միջազգային գիտաժողովը, երեքշաբթի մեկնարկել է Երևանում։

Ըստ նրա, այս գիտաժողովով սկսվում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովների հնգամյա շարքը։

«Մենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ առաջարկություններ ենք մշակել, Հայաստանում ամենամյա գիտաժողովներ կանցկացվեն կոնկրետ թեմաներով»,- ասաց Դեմոյանը։

Նա նշեց, որ յուրաքանչյուր գիտաժողով կուղեկցվի Ցեղասպանության վերաբերյալ նյութերի շարժական ցուցադրությամբ, որը կներկայացվի տարբեր լեզուներով և կցուցադրվի ողջ աշխարհով։

Գիտաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ որպես հարգանք ցեղասպանության զոհերի հիշատակին։ Միջազգային փորձագետներից ոմանք, ովքեր պետք է ներկա լինեին գիտաժողովին, չեն կարողացել ժամանել Հայաստան՝ Եվրոպայի օդային տարածքի փակման պատճառով (Իսլանդիայում հրաբխի ժայթքում է տեղի ունեցել)։

Ինչպես նշեց Դեմոյանը, թեև որոշ փորձագետներ չեն կարողացել ժամանել Հայաստան, ինչպես որ ծրագրված էր, սակայն նրանք պատրաստ են մասնակցել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից անցկացվող հրապարակային դասախոսություններին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը