ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը կարող է հրաժարական տալ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Ըստ թերթի՝ պետեկամուտների կոմիտեի նախագահի հնարավոր հրաժարականի պատճառը կարող է դառնալ Խաչատրյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը:
Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ Սարգսյանը հրապարակել է հարկային ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնք, մեղմ ասած, նպաստավոր չէին ՊԵԿ նախագահի համար:
Գագիկ Խաչատրյանը փորձել է պարզաբանումներ տալ այդ ուսումնասիրությունների շուրջ, սակայն Տիգրան Սարգսյանը նրան զրկել է խոսելու հնարավորությունից: Թերթը պնդում է, որ ըստ ասեկոսեների՝ վարչապետը ստացել է Խաչատրյանին պաշտոնանկ անելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն»:-0-