Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը կիրականացնի հայ գիտնականների և ձեռներեցների գաղափարները

15.04.2010, 18:52
Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը կիրականացնի հայ գիտնականների և ձեռներեցների գաղափարները
Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը կիրականացնի հայ գիտնականների և ձեռներեցների գաղափարները

Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնը (ՆՀՌՀԿ) պետք է ընդունի Հայաստանի բոլոր գաղափարները և իրականացնի դրանք զարգացման այնպիսի ինստիտուտների միջոցով, ինչպիսիք են Նանոտեխնոլոգիաների ռուսական կորպորացիան (РОСНАНО), Վնեշէկոնոմբանկը կամ ռուսական վենչուրային ընկերությունը, ասաց «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Իգոր Մորոզովը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի հարթակներ, որոնք կկարողանան միավորել ԱՊՀ երկրների ողջ ստեղծագործական ներուժը։ Մենք այժմ նկատի ունենք Հայաստանի ստեղծագործական ներուժը, արտադրական-տեխնոլոգիական բազան, կրթական հատվածը՝ համալսարանական հարթակի տեսքով»,- ուրբաթ ասաց նա լրագրողներին ԻՀՌՀԿ հիմնադիր ֆորումի շրջանակներում։

««Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնի բացման մասին» հուշագիրը ստորագրվել է հինգշաբթի «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության և Հայաստանի էկոնոմիկայի նախարարության միջև։ ԻՀՌՀԿ հիմնական նպատակը տնտեսական համագործակցությանը, երկու երկրների միջև նորարարական բաղադրիչի ամրապնդմանն ու ընդլայնմանն աջակցելն է։

Մորոզովի խոսքերով՝ հայ գործարարներըն, ովքեր զբաղվում են նորարարական գործունեությամբ, և գիտնականները կարող են Կենտրոնի միջոցով փորձաքննության ուղարկել իրենց նախագծերը, որոնք վերաբերում են, մասնավորապես, նանոտեխնոլոգիաներին, նանոնյութերին, այլընտրանքային էներգետիկային, ատոմային էներգետիկայի և մշակված միջուկային թափոնային նյութերի ակտիվության իջեցման հետ կապված նախագծերին։

«Այն նախագծերը, որոնք կանցնեն այդ փորձաքննությունը, կընդգրկվեն Միջպետական նպատակային ծրագրում պայմանով, եթե դրանցով շահագրգռված լինեն ԱՊՀ երեք պետություններ»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ հենց այդ պատճառով այդ ծրագիրը մշակող աշխատանքային խումբը սերտորեն կհամագործակցի տվյալ նորարարական կենտրոնի հետ։

Միաժամանակ Մորոզովն ընդգծեց, որ Հայաստանում առկա է մեծ գիտական ներուժ՝ ի դեմս Գիտությունների ազգային ակադեմիայի։

«Հայաստանում կա «Մարս» արտադրական-տեխնոլոգիական բազան, որը մենք կարող ենք և պետք է ապահովենք նախագծերով, և կա Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոն, որը կզբաղվի այդ գործունեության կարգավորմամբ»,- ասաց նա։

Կենտրոնը ստեղծվել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության պետական կոմիտեի կողմից՝ ՌԴ կրթության և գիտության նախարարության, «Ռոսնանոտեխնոլոգիաների» մասնաճյուղային գործակալության, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ «ԱՊՀ նանոտեխնոլոգիաներ» միջազգային ինովացիոն կենտրոնի մասնակցությամբ: --0--