Բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը բավականին արդյունավետ է. ԵՄ պատվիրակության ղեկավար

15.04.2010, 18:18

Բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետ ՀՀ կառավարության համագործակցությունը բավականին արդյունավետ է, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Նա դրական գնահատեց ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը, որն առաջարկում է բարեփոխումների իրականացում օրենսդրական ոլորտում, գործադիր և դատական իշխանությունում՝ ընդգծելով, որ ՀՀ վարչապետը նույնպես դրական է գնահատել խմբի գործունեությունը:

Ըստ նրա՝ արդեն գոյություն ունեն հստակ արդյունքներ, ԱԳՆ-ում ստեղծվել է դիվանագիտական դպրոց, որը թույլ կտա ուսուցանել և բարձրացնել կադրերի գործունեության արդյունավետությունը:

«Բարեփոխումների իրականացման հարցում կան նաև այլ նվաճումներ, որոնց արդյունքները նույնպես ակնհայտ կդառնան հետագա տարիների ընթացքում»,- ասաց Լուցենբերգերը՝ ընդգծելով, որ ներկայումս տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում կառավարության հետ լավ  համագործակցություն գոյություն ունի:

Հայաստան ԵՄ խորհրդատուներ ուղարկելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել 2008թ.-ի նոյեմբերին՝ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ:--0--