Պատերազմի վետերանների «Մարտական եղբայրություն» համահայկական կազմակերպության ղեկավարը պարգևատրվել է ռուսական Բարեկամություն շքանշանով

14.04.2010, 14:53

Չորեքշաբթի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ռուսական Բարեկամություն շքանշան է հանձնվել  պատերազմի վետերանների «Մարտական եղբայրություն» համահայկական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանին։

«Այսօրվա արարողությունը շատ հաճելի է, քանի որ ամեն օր չէ, որ մեր դեսպանատանն այդքան բարձր ռուսական շքանշաններ են հանձնվում»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

Նա հայտնեց, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով Մխիթարյանը պարգևատրվել է վետերանների կազմակերպությունների միջև համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, երիտասարդության  հայրենասիրական դաստիրակության ակտիվ հասարակական գործունեության և պատերազմի վետերաններին և նրանց ընտանիքներին սոցիալական աջակցության համար։

Դեսպանն ավելացրեց, որ շատ խորհրդանշական է, որ այդ մրցանակը հանձնվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի նախաշեմին։

«Ես այս մրցանակը գնահատում եմ որպես մեր ժողովուրդների միջև եղբայրական բարեկամության նշան»,- ասաց Մխիթարյանը՝ շնորհակալություն հայտնելով պարգևի համար։

Նա ավելացրեց, որ ինտերնացիոնալիստ-մարտիկները, որոնք անցել են աֆղանական պատերազմը, հատկապես են գնահատում այդ բարեկամությունը, և ընդգծեց, որ պետք է հոգալ, որպեսզի նաև ապագայում պահպանվեն այդ բարեկամական ավանդույթները։ -0-