Քլինթոնը հաստատել է Օբամայի հորդորը՝ շարունակել Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը

14.04.2010, 10:45

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոսի-Արմենիա/. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չորեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորդորը՝ շարունակել Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Գլոբալ միջուկային անվտանգության համաժողովի շրջանակում Սարգսյան-Քլինթոն հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

Սերժ Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

ՀՀ նախագահը նույն օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի հետ:

Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` ԱՄՆ կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործուն ջանքերի, ինչպես նաև Հայաստանին ու Արցախին ցուցաբերած աջակցության համար:-0-