Հայ շինարարը Յակուտիա-Հայաստան հեծանվային երթն ավարտեց Երևանում

12.04.2010, 17:51
Հայ շինարարը Յակուտիա-Հայաստան հեծանվային երթն ավարտեց Երևանում
Հայ շինարարը Յակուտիա-Հայաստան հեծանվային երթն ավարտեց Երևանում

Ապրիլի 10-ին հայ շինարար Արթուր Օհանյանը Յակուտիա-Հայաստան իր յոթամսյա հեծանվային երթն ավարտել է  Երևանում:

«Սեպտեմբերի 10-ին (2009թ.) ես դուրս եկա Յակուտիայից, բայց դեռ մայիսի վերջին էր ինձ մոտ միտք հղացել երթուղու վերաբերյալ: Ես մտածեցի, որ եթե Հայաստան գնամ հեծանվով, ապա ուշադրության կենտրոնում կհայտնվեմ, և մարդիկ գան ինձ հետ շփվելու և կտեսնեն, որ ես հայ եմ»,- «Նովոստի-Արմենիա» թղթակցին ասաց 32 –ամյա Օհանյանը:

Արթուրը հեծանվով 12 հազար կմ է հաղթահարել՝ անցնելով Չիտան, Իրկուտսկը,Կրասնոյարսկը,Նովոսիբիրսկը,Օմսկը, Չելյաբինսկը, Ուֆուն,Վոլգոգրադը, Ռոստովը, Պյատիգորսկը, Արմավիրը, Վլադիկավկազը:

Ճանապարհորդության ընթացքում հայ համայնքների ներկայացուցիչների աջակցությամբ նա երկու հեծանիվ է փոխել:

Ըստ Օհանյանի, հեծանվային երթևեկությունը նվիրված էր հայ, ռուս և այլ ժողովրդների բարեկամության ամրապնդմանը, որոնք հանդիպել էին Յակուտիա-Հայաստան ճանապարհին:

«Բոլոր այն մարդիկ, ում ես հանդիպեցի ճանապարհին և ում հետ շփվեցի, ինձ հաջողություն էին մաղթում: Ինձ դիմավորում էին, կերակրում և պատսպարան տալիս ռուսները, ադրբեջանցիները, չեչենները, ինգուշները»,- ասաց Օհանյանը:

Հեծանվորդն ասաց, որ առաջին հերթին ցանկանում էր Հայաստանում իր հիվանդ մորը տեսնել, ով ապրում է Երևանին մոտ գտնվող Չարենցավան քաղաքում, բայց դրանով չսահմանափակվեց և իր հեծանիվային երթն ավարտեց Երևանի Հանրապետության հրապարակում: -0-