Հայաստանի օդանավակայանները համալրված են ժամանակակից լավագույն տեխնիկայով՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար. ՔԱԳՎ

10.04.2010, 15:58
Հայաստանի օդանավակայանները համալրված են ժամանակակից լավագույն տեխնիկայով՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար. ՔԱԳՎ
Հայաստանի օդանավակայանները համալրված են ժամանակակից լավագույն տեխնիկայով՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար. ՔԱԳՎ
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օդանավակայանները համալրված են լավագույն ժամանակակից տեխնիկայով՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նպատակով, տեղեկացրեց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) թռիչքային անվտանգության վարչության պետ Սերոբ Կարապետյանը։

«Մեր օդանավակայաններում լավագույն սարքավորումներն ու մասնագետներն են, կասկածելի առարկաների հայտնաբերման և ուղեբեռի ստուգման լավագույն տեխնիկան, որը չկա շատ եվրոպական երկրներում։ Անհրաժեշտ ողջ տեխնիկան առկա է և կիրառվում է»,- շաբաթ օրը ասաց Կարապետյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

ՔԱԳՎ ներկայացուցիչը հայտնեց, որ Հայաստանի ավիացիոն անվտանգությունը,  ինչպես և թռիչքային անվտանգությունը, երկրում վերահսկվում է ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) և ECAC-ի (Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանս - European Civil Aviation Conference) կողմից։ Ինչպես նշեց նա, Հայաստանը կատարում է կազմակերպությունների բոլոր պահանջները և դրան զուգահեռ մասնակցում է ահաբեկչության դեմ պայքարի բոլոր կոնվենցիաներին։

Հայաստանում գործում է երկու օդանավակայան՝ միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ Օդանավակայանները գտնվում են «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կառավարման ներքո։

Տվյալ ընկերության սեփականատերն է արգենտինյան American International Airports ընկերությունը, որը պատկանում է արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian)։ -0-