ՆԱՏՕ-ի զինվորական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին

09.04.2010, 16:49
ՆԱՏՕ-ի զինվորական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին
ՆԱՏՕ-ի զինվորական ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին

ՆԱՏՕ-ի զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները գոհունակությամբ են նշել Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին, այդ մասին ասվել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանի՝ Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան (SHAPE) կատարած այցի ժամանակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՆԱՏՕ-ի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները գոհունակությամբ են նշել Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին, մասնավորապես` Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերին, և պատրաստակամություն են հայտնել սատարելու Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել սատարելու Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Այցի ընթացքում հանդիպում է կայացել Շտաբի պետ գեներալ Կառլ-Հայնց Լաթերի, Ռազմական համագործակցության ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ֆրանտիշեկ Մալենինսկու հետ:

Այցի ծրագրի շրջանակում գեներալ Լեոնարդո Դի Մարկոն և նրա գործընկերները ներկայացրել են ՆԱՏՕ-ի ընթացիկ գործողությունները և Գործընկեր երկրների մասնակցությունը այդ գործողություններին

Սամվել Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները և փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի խնդիրներին:

Նա նաև անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգության խնդրին: -0-